ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Առաջիններ դարձած «ոչ մի բաները» ոչնչացնում են Հայաստանը

Առաջիններ դարձած «ոչ մի բաները» ոչնչացնում են Հայաստանը
12.06.2023 | 09:50

Երևի չկա մի պետություն, որտեղ ճշմարտությունն անտեսվում է այնպես, ինչպես Հայաստանում:

Հայերը, նույնիսկ ձևական, քրիստոնյաներ չեն:

Հայաստանում ժուռնալիստիկա չկա:

Հայաստանում պառլամենտ չկա:

Հայաստանում չկան ազգին, օրինականությանը ծառայող հատուկ ծառայություններ:

Հայաստանում չկան քաղաքական գաղափախախոսություներ կրող խմբեր, բայց գրանցված են հարյուրից ավելի կուսակցություններ:

Չկա բանակ, չկա գեներալիտետ:

Արդարադատություն ու Հայաստանը անհամատեղելի բաներ են դարձել:

ՈՒր նայում ես՝ գործակալներ են:

Ի դեպ, Նաիրի Հունանյանն էլ էր ԱԱԾ գործակալ, սա էլ է արդեն փաստ, ինչպես, որ փաստ է Արարատ Միրզոյանինի գործակալ լինելը:

ՈՒ այս հալով ի՞նչ ենք ուզում, ու՞ր ենք գնում:

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմու՞մ:

Հլը այդ լոզունգները գոռացողներին հարցրեք.

-Տղա ջան, զինվորական գրքույկդ քանիսո՞վ ես առել: Տիրոջդ մերը…

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5504

Մեկնաբանություններ